Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը
Ղրղզստանի ԿԸՀ-ն մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրությունները չեղարկելու որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի ծառայությունում:
«ԿԸՀ-ն մտադիր է բողոքարկել այդ որոշումը: Արդեն պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ընտրությունների եւ բարեփոխումների անցկացման հարցերով զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին որոշել է, որ երկրի խորհրդարանի կրկնական ընտրությունների ամսաթիվը նշանակել դեկտեմբերի 20-ին: Սակայն հետագայում Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել ընտրությունները մի քանի ամսով հետաձգելու օրինագծին՝ մինչեւ սահմանադրական բարեփոխման անցկացումը:
Օրինագծում նշվում է, որ պատգամավորների ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի հունիսի 1-ին: Այդ օրենքն ստորագրել է նաեւ հանրապետության նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը:
Հետագայում ընտրությունները դեկտեմբերի 20-ին նշանակելու որոշումը չեղարկվել է նաեւ Ղրղզստանի վարչական դատարանի կողմից:
Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին:
Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված է նախագահի գրասենյակը:
Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է: Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել է Բիշքեկում եւ վերահսկել իրադրությունը: Հոկտեմբերի 9-ին անկարգությունները Բիշքեկում վերսկսվել են:
Կենտրոնական հրապարակում բախում է տեղի է ունեցել Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Տիլեկ Տոկտոգազիեւը: Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովի կամավոր պաշտոնաթողությունից հետո իրադրությունը հանրապետությունաում կայունացել է: Բողոքները դադարել են: Պետության ղեկավարի լիազորություններն անցել են Ժապարովին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: