Բաժիններ՝

Լրագրողներին և բժիշկներին վրդովել է ավտոմոբիլով հիվանդ Թրամփի դուրս գալը բժշկական կենտրոնից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 4-ին առաջին անգամ երեւացել է հանրությանն իր մոտ կորոնավիրուսի վարակի հայտնաբերման պահից ի վեր. նա Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոնից ավտոմոբիլով անցել է հավաքվածների մոտով՝ լուսամուտից ձեռքով ողջունելով նրանց։

«Նախագահը կարճատեւ ուղեւորություն է կատարել ավտոշարասյունով, որը պլանավորվել էր վերջին պահին, որպեսզի ձեռքով անի իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են շենքի առջեւ»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը: Նրա խոսքով՝ ավտոմեքենաները փակ փողոցով անցնելուց հետո անմիջապես վերադարձել են բժշկական կենտրոնի տարածք: Ամերիկյան հեռուստաալիքների ցուցադրած կադրերում երեւում է, որ ավտոմոբիլի հետեւի նստոցին գտնվող Թրամփը, ինչպես նաեւ նրա հետ գնացող մյուս մարդիկ եղել են բժշկական դիմակներով:

Ուղեւորվելուց մի քանի րոպե առաջ Թրամփն իր Twitter-ում զետեղել է թվով երկրորդ տեսաուղերձը, որն ինքը տեսագրել է իր մոտ կորոնավիրուս ախտորոշելուց հետո:

Այնտեղ նա հայտնել է, որ շուտով կարող է անձամբ հայտնվել բժշկական կենտրոնի մոտ հավաքված կողմնակիցների առջեւ: Ըստ որում Սպիտակ տան մամուլի միավորման լրագրողներին այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել: Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան ի պատասխան թողարկել է հայտարարություն, որտեղ դժգոհություն է հայտնել , որ ուղեւորությունը վաղօրոք չի հայտարարվել:

«Պարզապես վրդովեցուցիչ է, որ նախագահը դուրս է եկել հիվանդանոցից, թեկուզեւ կարճ ժամանակով, առղջապահության բնագավառում ճգնաժամի պայմաններում, եւ ըստ որում նրան չեն ուղեկցել լրարգողները, որն անհրաժեշտ է, որեսզի ամերիկացի ժողովուրդն իմանա՝ որտեղ է գտնվում նախագահը, եւ նրա հետ ինչ է կատարվում»,- ասված է այնտեղ:

Վրդովվել են նաեւ Ուոլթեր Ռիդի անվան կենտրոնում աշխատող որոշ բժիշկներ: Այսպես, բժիշկ Ջեյմս Ֆիլիպսը, որը նաեւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ է, իր Twitter-ում հայտարարել է, որ նախագահը դրանով իսկ սպառնալիքի տակ է դրել շրջապատողների առողջությունը: «Բոլորն, ովքեր գտնվել ավտոմեքենայում այդ ուղեւորության ժամանակ, որը բացարձակապես պետք չէր ոչ մեկին, այժմ պետք է երկու շաբաթով ինքնամեկուսացվեն: Նրանք կարող են հիվանդանալ , նրանք կարող են մահանալ հանուն քաղաքական ներկայացման»,- գրել է նա:

Հոկտեմբերի 4-ին նախագահի բժիշկները հայտնել են, որ նա կարող է հիվանդանոցից դուրս գրվել արդեն հոկտեմբերի 5-ին, ինչից հետո վերադառնալ Սպիտակ տուն, որտեղ կաշունակի բուժումը: Թրամփի հոկտեմբերի 5-ի գրաֆիկում, որը տարածել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ղեկավարի մասնակցությամբ ոչ մի կարգի միջոցառում նշված չէ: Այնտեղ չի ճշտվում, թե նա դուրս կգրվի արդյոք հիվանդանոցից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս