«Քանի դեռ չի ավարտվել Անվտանգության խորհրդի նիստը, ես իրավունք չունեմ օրակարգի որևէ հարց բարձրաձայնել». Աննա Նաղդալյան

«Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատում է արտակարգ ռեժիմով: Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստտեղծված իրավիճակի վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, նաև միջազգային կազմակերպություններին: բոլորը տեղեկացվել են տեի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի արձագանքների մասին: Պետք է նշեմ, որ առավոտվանից նախարարը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, ինչպես նաև ՌԴ արտգորնախարարի, Վրաստանի իր գործընկերոջ, ինչպես նաև մի շարք այլ գործընկերների հետ, որոնց պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում, թե ինչ է տեղի ունենում»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի (ԱԳՆ) խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին, թե ինչ արձագանքներ կան այս պահի դրությամբ, ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ կարող է միայն ասել, որ արձագանքը մեկն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

«Մեր առաջնային խնդիրը իրավիճակի դեէսկալացիան է, լարվածության թուլացումը, մեր գործընկերներին տեղեկացնելը րավիճակի մասին, և այդ առումով մենք աշխատանքներ ենք իրականացնում: Ունենք լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ և առաջ քայլեր ձեռնարկվեն իրադրության լարվածության նվազեցման ուղղությամբ»,-ասաց Աննա Նաղդալյանը:

«Ազատություն» ռ/կ հարցին, թե դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանն Արցախի անկախության ճանաչման հարցը, ԱԳՆ խոսնակը պատասխանեց, որ ներկայումս ընթանում է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, և քանի դեռ չի ավարտվել նիստը, ինքն իրավունք չունի օրակարգի որևէ հարց բարձրաձայնել: Նա նշեց նաև, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ օրակարգում նման հարց կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս