Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ:

Բանն այն է, որ առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել այդ օրերի իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը, իսկ համապատասխան շարադրանքն այնպես կազմել, որ հնարավորինս արժանահավատ լինի:

Դրա համար ժամանակ է պետք: Մյուս կողմից, հարցը բարդանում է այն առումով, որ, ըստ նույն աղբյուրների, ողջ գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ է պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի զեկույցում հատկապես քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք է»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930