Բաժիններ՝

Հրաձգության առաջնությանը կմասնակցեն ութ տասնյակ մարզիկներ

Հայաստանի հրաձգության 2020 թվականի առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ Երևանի և Գյումրու մարզադպրոցներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով` թեպետ դժվար ժամանակներ են, սակայն հրաձիգներին հաջողվել է պահպանել մարզավիճակը: «Մենք որոշ չափով մարզումներ անցկացրել ենք: Ամեն դեպքում ես դժգոհ չեմ մեր մարզիկների կատարած աշխատանքից: Առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ»,-ասաց Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս