Բաժիններ՝

«Բարսան» կվաճառի Վիդալին 1 միլիոն եվրոյով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը միանում է «Ինտերին»:

Ակումբները վերջապես պայմանավորվել են տրանսֆերի չափի շուրջ, որը կկազմի 1 միլիոն եվրո, կարծում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գործարքն ավարտելու համար չիլիացին վաղը պետք է թռչի Միլան:

Լրագրող Նիկոլո Շիրան ասում է, որ Վիդալը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ 2 + 1 ձևաչափով: Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Կարդացեք նաև

Վիդալի ներկայացուցիչներն «Ինտերից» բոնուս են խնդրել, քանի որ ակումբը գումար չի վճարելու տրանսֆերի համար:

Նշենք, որ Վիդալը «Բարսելոնայից» որևէ փոխհատուցում չի պահանջել պայմանագիրը խզելու համար: Նա ցանկանում է հնարավորինս շուտ կազմակերպել իր տեղափոխությունն Իտալիա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս