Գամալեյայի կենտրոնում մեկնաբանել են օքսֆորդյան պատվաստանյութի շուրջ ստեղծված իրադրությունը
Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ) ճիշտ են համարում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի օքսֆորդյան պատվաստանյութի փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը, քանի որ կամավորներից մեկի մոտ առաջացած բարդությունները շատ լուրջ էին: Այդ մասին ասել է ինստիտուտի առաջատար մասնագետ Ֆյոդոր Լիսիցինը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել էր, որ AstraZeneca դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում դեռեւս չեն վերսկսվել դրանց դադարեցումից հետո, որը պայմանավորված է Մեծ Բրիտանիայից կամավորներից մեկի վիճակի վատթարացմամբ:
Նա նշել է, որ կամավորի մոտ իսկապես շատ լուրջ բարդություններ են առաջացել՝ մկանների ատրոֆիայի հետ կապված խնդիր, միոպատիա: «Դա շատ է մեծ տագնապ է առաջացրել բոլոր հետազոտողների շրջանում, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա»,-հավելել է նա:
AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվում է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին ԱՄՆ-ում անցել էր փորձարկումների երրորդ փուլին: Ընկերությունը պատվաստանյութը մշակում է կապիկների ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: