Բաժիններ՝

Գործակալը հաստատում է․ «Տոտենհեմը» հետաքրքրված է Բեյլով

Գործակալ Ջոնաթան Բարնեթը, որը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, նշում է, որ խաղացողը ցանկանում է տեղափոխվել «Տոտենհեմ»:

«Գարեթը դեռ սիրում է «Տոտենհեմը»: Մենք բանակցությունների մեջ ենք: Նա ցանկանում է այնտեղ լինել»,- նշում է Բարնեթը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուելսցին ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ», լոնդոնյան ակումբը գործարքում կարող է ներառել Դելե Ալլիին: Ուելսցու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նրա համար պայքարը գլխավորում են հենց լոնդոնցիները:

Հաղորդվել է նաև, որ մադրիդյան ակումբը պատրաստ է ուելսցուն վաճառել 18 միլիոն ֆունտով:

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վերցնել Բեյլի աշխատավարձի կեսը, եթե նա տեղափոխվի այլ ակումբ: Այժմ խաղացողը շաբաթական վաստակում է 600 հազար ֆունտ ստեռլինգ:

Մադրիդյան ակումբի հետ Բեյլի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Կիսապաշտպանը «Տոտենհեմում» է խաղացել 2007-2013 թվականներին: Մադրիդի «Ռեալը» նրան ձեռք բերեց այն ժամանակ ռեկորդային 100 միլիոն եվրոյով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս