Բաժիններ՝

Մեսսին կարող է բաց թողնել «Բարսայի» 3 խաղ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել թիմի երեք հանդիպում, հայտնում է Mundo Deportivo-ն:

33-ամյա խաղացողը կարող է հրավիրվել Արգենտինայի ազգային հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերին: Եթե ​​Մեսսին համաձայնի գալ ազգային հավաքական, ապա նա ստիպված կլինի անցնել երկշաբաթյա կարանտին:

Հավաքականում խաղալու համար Մեսսին ստիպված կլինի մեկնել խաղերից երկու շաբաթ առաջ: Այսպիսով, նա կարող է բաց թողնել Լա Լիգայի խաղերը «Վիլյառեալի», «Սելտայի» ու «Սևիլիայի» հետ:

Արգենտինայի հավաքականը հոկտեմբերի 8-ին կխաղա Էկվադորի հետ, հոկտեմբերի 13-ին` Բոլիվիայի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930