
Գրիզմանի գործակալները կապվել են «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Ամռանը ֆրանսիացու գործակալները կապվել են «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ակումբը հետաքրքրված է հնարավոր տեղափոխությամբ»,- ասում է RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն:
«Քաղաքայիները» չեն դիտարկել այս տարբերակը:
Նշվում է, որ կողմերի շփումները տեղի են ունեցել հարձակվող Լիոնել Մեսսիի և «Բարսայի» միջև հակամարտությունից առաջ, երբ արգենտինացին տեղեկացրեց ակումբին հեռանալու իր ցանկության մասին:
Սիրարփի Աղաբաբյան