«Ռեալը» պետք է Բեյլի արձանը կանգնեցնի. «Տոտենհեմի» նախկին խաղացող
«Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Էնդրոս Թաունսենդը, ով խաղում է «Քրիսթալ Փելասում», ասել է, որ «Ռեալը» պետք է երախտապարտ լինի հարձակվող Գարեթ Բեյլին:
«Սովորաբար ես չէի համաձայնի Գարեթի չարաճճիությունների հետ: Նրա հետ, ինչ նա անում էր տրիբունաներում, գոլֆ էր խաղում և միտումնավոր փորձում էր նյարդայնացնել իր գործատուներին: Բայց պետք չէ մոռանալ՝ ինչ է արել նա «Ռեալի» համար: Գոլերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում, դուբլը «Լիվերպուլի» դարպասին. նա դրա համար արժանի է արձանի: Իսկ դրա փոխարեն՝ վիրավորանքներ է ստանում երկրպագուներից, մամուլից և ակումբից»,- Թաունսենդի խոսքերն է մեջբերում itv-football.co.uk-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը