![](/banners/BeFunky-design.jpg)
Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից»
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1027708.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ակումբը լքելու ցանկություն ունի: Այս մասին գրում է Cadena Ser-ը:
Ըստ պարբերականի, Բեյլն ուզում է նորից հայտնվել հիմնական կազմում և ավել երկար խաղաժամանակ ստանալ, ինչը չի հաջողվել, այդ իսկ պատճառով ուզում է լքել «արքայական ակումբը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Բեյլի հետ: