
Սննդաբանը հերքել է նիհարելու վերաբերյալ ամենատարածված միֆը

Նիհարելու վերաբերյալ ամենատարածված միֆը հերքվել է: Այն հերքել է սննդաբան և էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան:
Վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, որում նշել է, որ կարտոֆիլից, մակարոնեղենից, կարագից և սպիտակ բրնձից հրաժարվելը նիհարելու ընթացքում արդարացված չէ:
Ըստ սննդաբանի, ավելորդ քաշը պայմանավորված է չափից շատ ուտելով: Ինչպես ընդգծել է սննդաբանը, 100 գրամ կարտոֆիլը պարունակում է ընդամենը 80 կալորիա, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիում և վիտամին C:
Եթե կա մակարոն ուտելու ցանկություն, սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել 50 գրամ՝ ցածր յուղայնությամբ սոուսով: Կոմիսարովան խորհուրդ է տալիս նաև օրական 10 գրամ կարագ սպառել, որը պարունակում է ընդամենը 75 կալորիա: 100 գրամ սպիտակ բրնձ ուտելիս կընդունես 130 կալորիա:
Մասնագետը խորհուրդ է տալիս չհրաժարվել այս և նմանատիպ այլ ապրանքատեսակներից, բայց ուտել դրանք փոքր չափաբաժիններով:
https://www.instagram.com/p/CE8oVYYsKLl/?utm_source=ig_embed
Պատրաստեց Անի Գաբուզյանը