Բաժիններ՝

Իլոն Մասքը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում դիրքից զրկվել է այն բանից հետո, երբ մեկ օրում կորցրել է 16,3 միլիարդ դոլար: Այդ մասին, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Ըստ այս վարկանիշի, այժմ Մասքի կարողությունը կազմում է 82,2 մլրդ դոլար, ինչը թույլ է տալիս նրան տեղ զբաղեցնել վեցերորդ հորիզոնականում: Ինչպես նշում էգործակալությունը, նման նվազումը մեկօրյա խոշորագույն անկումն է դարձել BBI-ի պատմության մեջ:

Միլիարդատիրոջ կարողության այսպիսի կտրուկ կրճատումը պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի անկմամբ:

Նախօրյակին դրանք կորցրել են արժեքի հինգերորդ մասը՝ ընկնելով 21,06 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 330,21 դոլար: Դեռ սեպտեմբերի 1-ին Tesla-ի արժեթղթերը մեկ երրորդով ավելի թանկ էին՝ 498 դոլարից ավելի:

Դրանց արժեքի նվազման վրա կարող էր ազդել չարդարացված կտրուկ աճով «պղպջակի» ձեւավորումը, ինչպես նաեւ այն, որ անցյալ շաբաթ ընկերությանը չէր հաջողվել հայտնվել S&P 500 լայն շուկայի ինդեքսում:

BBI-ի համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր 186 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղն զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում է 121 մլրդ դոլար, երրորդը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (103 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում տեղ է գտել Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 միլիարդով, իսկ հինգերորդում՝ ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 82,4 մլրդ դոլար է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս