Բաժիններ՝

Մորատան հայտնել է «Ատլետիկոյին», որ ցանկանում է հեռանալ

«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է հեռանալ ակումբից:

Ըստ Deportes Cuatro-ի, խաղացողը ցանկանում է տեղափոխվել մի թիմ, որտեղ ավելի հաճախ դուրս կգա խաղադաշտ, քանի որ վստահ է, որ արժանի է ավելի շատ խաղաժամանակի: Հաղորդվում է, որ Մորատան առաջարկ ունի «Յուվենթուսից»:

Ֆուտբոլիստը տեղեկացրել է «Ատլետիկոյի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Յուվենթուսը» պատրաստ է Մորատայի համար առաջարկել Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Դուգլաս Կոստային կամ Աարոն Ռեմզիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930