Մահ` ուղիղ եթերում. ռումինացի երգչի զոհվելը՝ առցանց հեռարձակմամբ
Ռումինացի երգիչ Տավի Պուստիուն զոհվել է գնացքի հետ բախվելու հետեւանքով, երբ նա ուղիղ հեռարձակումէր վարում: Այդ մասին հաղորդել է Daily Star պորտալը:
Կադրերում երեւում է, որ արտիստն իրեն նկարահանում է ավտոմեքենայում, նրա կողքին գտնվում է մի աղջիկ: Վերջին վայրկյաններին նա գլուխը մի կողմ է շրջում եւ սկսում է ճչալ: Դրանից հետո տեսանյութն ընդհատվում է:
Հայտնի է, որ վթարի հետեւանքով Տավին զոհվում է պատահարի վայրում, իսկ նրա կինը գտնվում է օրհասական վիճակում՝ կենսապահովման սարքին միացած, հաղորդել է Ռադիո Sputnik-ը: