
Առաջին անգամ կկայանա 3×3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի 3×3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ կանցկացնի FIBA 3×3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Մրցաշարը կանցկացվի FIBA 3×3 պաշտոնական կանոններին համաձայն։ Յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային վարկանիշ։ Այն կկայանա օգոստոսի 23-ին Երևանի Կասկադի հարակից տարածքում: