Բաժիններ՝

Ռոնալդուն շատ բուռն է արձագանքել Պիռլոյի նշանակմանը

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոգեշնչված  է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիռլոյի նշանակմամբ։

Հաղորդվում է, որ պորտուգալացին ամբողջ թիմում ամենից շատ է ուրախացել  41-ամյա մարզչի նշանակման համար և շատ բուռն է արձագանքել:

Ֆուտբոլիստը բարձր է գնահատել «Յուվենթուսի» ղեկավարության որոշումը, գրում է Calciomercato.com-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ 35-ամյա հարձակվողը կարող է լքել «Յուվենթուսը» և տեղափոխվել ՊՍԺ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս