
Հնդկացին հազվագյուտ մեծ ադամանդ է գտել

Հնդկաստանի Մադհա-Պրադեշ նահանգի Սարկոհա գյուղի բնակիչ Անանդիլալ Խուշվահան հանքավայրում հայտնաբերել է 10.69 կարատանոց մեծ ադամանդ: Քարը, որի արժեքը կազմում է մոտ հինգ միլիոն ռուփի (մոտ 66.000 դոլար), աճուրդի է հանվելու, գրում է Mahamedia լրատվական ծառայությունը:
34-ամյա Խուշվահան ադամանդը գտել է իր վարձած մասնավոր հանքավայրում:
Նա մտադիր է ադամանդը վաճառել աճուրդում, իսկ ստացված հասույթը՝ հանած աճուրդային վճարը և հարկերը, բաժանվելու է հանքավայրի ինը գործընկերների միջև:
«Անցած վեց ամիսների ընթացքում հավաքական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք գտնել այդպիսի արժեքավոր քար»,- ասել է Խուշվահան:
Նա նաև հավելել է, որ գումարի մի մասը կուղղի երեխաների կրթությանը և կշարունակի աշխատել հանքավայրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը