Բաժիններ՝

Քաղաքական իշխանությունը, լավ իմանալով Արթուրի սկզբունքային և չկոտրվող տեսակը, փորձում է քրեական գործ կարել նրա վրա. Նարեկ Մալյանը՝ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքի մասին

Այսօր ՀՔԾ-ն խուլիգանության հոդվածով ապօրինի մեղադրանք առաջադրեց Արթուր Դանիելյանին՝ հայտնի միջադեպի հետ կապված։ Սա բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում է, հակաիրավական պրոցես, որը որևէ աղերս չունի իրավունքի և արդարադատության հետ։ Այս մասին գրառում է կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ նույնիսկ միջադեպից ամիսներ անց, հանրային պահանջի առկայության պարագայում, մինչ օրս չի հրապարակվել այն տեսանյութը, որտեղ երևում է իրականությունը։ Այնինչ բոլորիդ պարզ է, որ, եթե այդ տեսանյութն ի օգուտ Ալեն Սիմոնյանի լիներ, հիմա արդեն ականջներդ մազոլ էին արել ինչպես ժամանակին հուզիչ տուշոնկաների և այլ գեղարվեստական տեսանյութերն էին:

Քաղաքական իշխանությունը լավ իմանալով Արթուրի սկզբունքային և չկոտրվող տեսակը՝ փորձում է քրեական գործ կարել նրա վրա մի բանի համար, ինչ ամեն օր անում է ՀՀ չափահաս քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` քաղցր խոսքերով հիշում է Ալեն Սիմոնյանին։

Դե ինչ, ի գործ, ի համախմբում: Ես և իմ ընկերները համախմբման և պայքարի մաստեր կլաս ենք ցույց տալու…

Նույնը կոչ եմ անում բոլոր հասարակական և քաղաքական ուժերին, անհատներին, ովքեր դեմ են այս ապօրինություններին և պատրաստ են պայքարել, համախմբվել և հայտարարությամբ հանդես գալ՝ աջակցելով Արթուր Դանիելյանին քաղաքական այս հետապնդումների ու հալածանքների ընթացքում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս