«Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին». Նարեկ Մալյան
Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ինձնից թաքուն իրենք որոշել են հանել «Ո՛չ Սորոսի վաստակներին» պլակատը, որն ամրացված էր իմ բեռնատարի վրա, ինչպես նաև գողացել են օլիգարխ Ջորջ Սորոսի նկարներով պլակատները, և ես հիմա չգիտեմ՝ դրանք որտեղ են:
Այս մասին ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ շեշտելով, որ ինքն այդտեղից չի հեռանալու, մինչև դրանք չվերադարձվեն ու չդրվեն նույն տեղում:
«Ինձ բերման են ենթարկել իմ մեքենայի միջից, որտեղ ես եղել եմ մենակ: Ինձ բերման ենթարկելու որևէ օրինական հիմք գոյություն չունի: Իմ մեքենայի միջից ինձ հանել են պարետի որոշումով»,- ասաց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ աշխարհում չկա որևէ ապօրինի հրաման, որով իրեն կարող են լռեցնել:
Ըստ «ՎԵՏՕ» շարժման ղեկավարի՝ իշխանությունները սարսափած են, որովհետև ծիծաղելի է այս աստիճանի ապօրինություններ գործելը:
«Աշխարհում չկա որևէ օրենք, որը մարդուն կարգելի միայնակ ակցիա անել»,- ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ ինքն իր մեքենայով գնալու է Երևան ու շարունակելու է իր ակցիան:
Մանրամասները՝ տեսանյութում