«Անհնար է, պարոն Փաշինյան, ոչ Ձեր, ոչ մեր հարգելի ոստիկանների ժամանակը մի ծախսեք: Դուք հիմա շատ ավելի կարևոր գործեր ունեք Տավուշում». Հայկ Մամիջանյան

«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Վերջինիս խոսքով՝ սա դասական մոտեցում էր, որ բերման ենթարկվելու դեպքում իրենք իրենց գործողություններից կարող են հետ կանգնել:

«Անհնար է, պարոն Փաշինյան, ոչ Ձեր, ոչ մեր հարգելի ոստիկանների ժամանակը մի ծախսեք: Դուք հիմա շատ ավելի կարևոր գործեր ունեք Տավուշում: Դրանց մասին մտածեք, այլ ոչ թե մեզ բերման ենթարկելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նա նաև նշեց, որ բերման ենթարկված անձանցից մեկին բացարձակ անիմաստ, երբ որևէ գործողություն չկար անելու, ու բոլոր արձանագրությունները կազմված էին, դեռ շարունակում էին պահել ոստիկանությունում, և միայն իրենց՝ ՄԻՊ գրասենյակ կատարած զանգից հետո նրան ազատ են արձակել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս