Սրճային տորթ. պատրաստվում է այն ամենից, ինչ կա տանը
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Կեֆիր – 1/2 բաժակ
2. Լուծվող սուրճ – 3 թ/գ
3. Ձու – 2 հատ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Կարագ – 100 գ
6. Ալյուր – 1 բաժակ
7. Փխրեցուցիչ – 1 փաթեթ
8. Սոդա (հանգցրած կիտրոնահյութով)
Կրեմի համար
1. Շաքարավազ
2. Թթվասեր
3. Սուրճ
Պատրաստման եղանակը
1. Կեֆիրին ավելացնել սուրճը, խառնել:
2. Ձվերը և շաքարավազը հարել, ավելացնել սրճային զանգվածին, խառնել:
3. Ստացված զանգվածին ավելացնել փափուկ կարագը, ալյուրը, փխրեցուցիչը, խառնել, ինչից հետո ավելացնել սոդան:
4. Ամբողջը խառնել, լցնել կաղապարի մեջ և թխել:
5. Կրեմի համար վերցնել հավասար քանակությամբ թթվասեր, շաքարավազ և սուրճ, հարել և զարդարել տորթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը