Բաժիններ՝

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ. գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր». մահացել է Կարեն Վարդանյանը

Ինկուբացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը մահացել է և այդ կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը․

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»։

168.am–ը ցավակցում է Կարեն Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3762157797144234

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031