Բաժիններ՝

Նորություն կա՞, թե՞, ինչպես միշտ, ջրվեց-գնաց. Նավիկ Խաչատրյան

Ավիացիայի գծով մասնագետ, ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս տարվա հունիսի 3ին վարչապետը`լսելով ՔԱԿ-ի անտրամաբանական բացթողումների պաճառով Եվրոմիության կողմից ՀՀ-ում գրանցված օդանավերի մուտքը Եվրոպական երկրներ արգելելու, ՀՀ-ին այս թեմայով սև ցուցակ գցելու և այս հարցին միայն 2,5 տարի հետո անդրադառնալու մասին` հանձնարարեց 2 շաբաթվա ընթացքում մշակել և ներկայացնել գործողությունների պլան`այս ամոթալի խարանը երկրի ճակատից շուտափույթ մաքրելու համար։ Ոլորտի պատասխանատուներից կուզեի իմանալ այս թեմայով կա որևէ նորություն: Թե ինչպես միշտ`ջրվեց գնաց:

Կարելի է ենթադրել օրինակ, որ Fly Armenia-ն նորից կգա (անցած տարի չստացվեց), կբերի 47 հատ տարբեր տեսակի օդանավեր, երկրից կշահագործի 48 ուղղություններ, օդանավակայանում օդանավերի տեղ ու դադար չի լինի…ուղևորները իհարկե Ռուսաստան և Եվրոպա չեն թռնի, բայց կնստեն հարմարավետ օդանավեր, այն ՀՀ օդում մի քանի կռուգներ կանի ու նորից կիջնի Զվարթնոց, ուղևորները դրանով կունենան աննկարագրելի ու շլացուցիչ տպավորություններ… Եզնիկ Ողբացի»:

Այս տարվա հունիսի 3ին վարչապետը`լսելով ՔԱԿ-ի անտրամաբանական բացթողումների պաճառով Եվրոմիության կողմից ՀՀ-ում գրանցված…

Gepostet von Navik Khachatryan am Donnerstag, 9. Juli 2020

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս