Բաժիններ՝

Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

«Այսօր՝ հուլիսի 8-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսչական մարմինն այսօր նաև կասեցումներ է կատարել: 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031