Դատավոր Վահանգ Մելիքյանի դեմ ճնշում գործադրելու վերաբերյալ «Փաստինֆո»-ի երեկվա հրապարակումից հետո Բարձագույն դատական խորհուրդն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես սպասվում էր, հանդես եկան հերքող հայտարարություններով։
Ռուսաստանի կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված սոցիալական աշխատողների և բժիշկների լրացուցիչ վճարումների համար:
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձ են կատարել երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը:
Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել առ այն, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ։
Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:
Արևմտյան Ավստրալիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է մի տղամարդ և մի աղջիկ, ևս մեկ մեծահասակ և երեխա ծանր վիրավոր են:
Ես որքանով տեղեկացա այդ մասին եղած հրապարակումներից, գործադիր իշխանության կողմից այդ փաստաթղթերն արդեն թարգմանված և առցանց տեղադրված են, և այս տեսանկյունից փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ են հենց հատկապես ՍԴ-ից պահանջում դրանց հայերեն թարգմանությունները: Այնուհանդերձ այստեղ կարևորը, կարծում եմ, ամենևին դա չէ, այլ այն, որ Սահմանադրական դատարանն այս պահին ֆունկցիոնալ չէ, չի կարող գործել:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը:
Արցախում Սարսանգի ջրամբարում ջրահեղձ են եղել երկու անչափահաս:
Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։
Առարկան միշտ եղել է Եկեղեցու, Մայր Աթոռի ուշադրության ներքո: Այս առարկայի հանդեպ առանձնակի հոգածություն է դրսևորել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը, քանի որ հենց նա է ջանքեր գործադրել, որ այս առարկան վերադարձվի ազգին. նման առարկա ունենալու երազ են ունեցել վերջին դարում գահակալած մեր մեծ հայրապետները:
Հուլիսի 3-ին, ժամը 08:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։
Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում:
Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկի Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի նկատմամբ հարուցված վթարի փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործը դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 3-ին, և մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին:
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտաբերվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը:
Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում hորդառատ անձրևների և դրանից բխող սողանքների սպառնալիքները ստիպել է տեղի իշխանություններին հայտարարել տարհանում կամ տալ երաշխավորություն 322 հազարից ավելի մարդու տարհանման համար:
Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 15-ին իրականացնելու է Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։
Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: