
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Հովհաննես Սոսիկի Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։