
Դե Ռոսին կարող է գլխավորել «Ֆիորենտինա»-ն

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի նախկին ֆուտբոլիստը Դանիելե դե Ռոսին կարող է անցնել մարզչական աշխատանքի: Այս մասին գրում է Sky Sport-ը: Դե Ռոսին կարող է գլխավորել «Ֆիորենտինա»-ն: Նա մարզչական աշխատանքի կանցնի հաջորդ մրցաշրջանում:
Ավելի վաղ լուրեր կային, որ Դե Ռոսին ցանկություն ունի մարզչական աշխատանքի անցել և գլխավորել իրնախկին թիմը` «Ռոմա»-ն: Ֆուտբոլիստն իրեն երիտասարդ մարզիչ է համար և այն մտքին է, որ դեռևս պետք է սովորի մարզչական գործի հիմունքները:
Դե Ռոսին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմա»-ում: Նա իր նորամուտը «գայլերի» կազմում տոնել 2001 թվականին: «Ռոմա»-ի կազմում նա մասնակցել է 450 խաղի` խփել 42 գնդակ: