Մենք պարտվում ենք վիրուսի դեմ այս պատերազմում. հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման նոր հակառեկորդ. Գագիկ Միրիջանյան. tert.am

Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ և մինիմում մեկ ամիս, ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերին:

«Այս պահի դրությամբ միակ ճիշտ որոշումը կլինի՝ հստակ պատկեր ունենալ, իմանալ, թե ինչ ծավալի հետ գործ ունենք. այսինքն՝ պետք է ավելի մեծ քանակությամբ, լայնամասշտաբ իրականացվի թեստավորումը: Նաև պետք է որոշվի այն մարդկանց քանակը, որոնք ասիմպտոմ են եղել և այսպես ասած՝ վարակը նրանց համար մնացել է հետևում: Սա պետք է արվի, որ ավելի ռացիոնալ պլանվորենք մեր առողջապահական համակարգը: Մենք հիմա ընկած ենք վարակի հետևից, պետք է փորձենք գոնե հավասարավենլ վարակին, որ երբ աշնանն ալիքն ունենանք ավելի պատրատսված լինենք»,- նշեց նա:

Միրիջանյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքն ու պատճառն այն է, որ հակահամաճարակային ընդունված կանոնները չեն պահպանվել, եղել են համակարգային խնդիրներ, ինչի հետևանքով, մարդիկ, որոնք պահպանել են ցուցումները, այսօր հիվանդացած են: «Հիմա պարզել, թե ամբողջովին մեկուսացած մարդը, որը հնարավոր է մեկ-երկու անգամ, կանոնները պահպանելով, խանութ գնացած լինի, ինչպես է վարակվել, անիմաստ է և անհնար, ուստի, այս պահին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք զուտ բուժական պրոցեսի համար, այսինքն՝ հզորացնենք հիվանդանոցային համալիրները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե այս հակառեկորդների ֆոնին պետք է արտակարգ ռեժիմի խստացման գնանք, Միրիջանյանը նշեց, որ դա կտա դրական արդյունք: «Առողջապահական տեսակետից միայն կողմ եմ դրան, երկու ամիս առաջ էլ պետք է խիստ ռեժիմ լիներ, երեք ամիս առաջ էլ, բայց այստեղ տնտեսագետներն էլ պետք է գնահատական տան, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա:

Նա նշեց, որ բացթողումների պատճառով, հիմա արդեն հնարավոր չէ գտնել վարակի օղակը: «Էլի եմ ասել, որ առողջպահական համակարգը սև-սպիտակի բաժանել չի կարելի: Իրավունք չունի համակարգը բաժանվել: Կրկին հարկ եմ համարում ընդգծել՝ պետք է գնանք համատարած թեստավորման, դա տալու է հստակ այսօրվա պատկերը: Ո՞վ է ասել, որ 2000-3000 թեստ պետք է արվի օրեկան: Հակառակը, պետք է համատարած արվի, ապա դրանից հետո պետք է հստակ քարտեզագրվեն մարզերը և Երևան քաղաքի»,- ասաց նա:

Միրիջանյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ամենաբարձր մակարդակով էլ հայտարարվում է, որ COVID-ի դեմ պատերազմը դեռ պարտվում ենք, գրանցում ենք հակառեկորդներ: «Հոկտմբերին ունենալու ենք երկրորդ ալիքը, չգիտեմ արժի համարակալել մեր դեպքում, թե ոչ, բայց այդ ալիքը սպասվում է, մենք այսօր կատաստրոֆիկ վիճակ ունենք, ինչը չենք հերքում: Եվ դա, այո, համակարգում եղած բացթողման արդյունք է, եթե հիմա մենք ունենք 25 հազարից ավելի դեպք և քննադատություններից հետո ենք միայն բուժահստատությունների վերապրոֆիլավորումների մասին տմածում և նույնիսկ վերապրոֆիլավորումներից հետո չեն հասցնում, դա ինչի արդյուքն է եթե ոչ բացթողումների»,- ասաց նա և ընդգծեց.

«Մենք վազում ենք վիրուսի հետևից և եթե ընդունում ենք, որ սա պատերազմ է, մենք պարտվում ենք պատերզմում»:

Միրջիանյանը նաև նշեց, որ դեռ COVID-ից մահվան դեպքերն էլ են շատանալու: Այլ երկրերից մասնագետների գալուն անդրադառնալով՝ բանախոսը նկատեց, որ դրական է, որ գալիս են, բայց պետք է այն երկրներից գան մասնագետներ, որոնք ունեն լավ արդյունք COVID-ի դեմ պայքարում, օրինակ՝ Վրաստանից, այդտեղ ամոթ ոչինչ չկա:

Ըստ Միրիջանյանի՝ նախարարույթունը պետք է ստատիստիկա հրապարակի, թե COVID-ի դեմ պայքարում, որ ԲԿ-ն, ինչ արդյունք է գրանցել: «Բուժվածների քանակ տան այն ԲԿ-ներից, որոնք ամբողջովին պայքարում են Քովիդի դեմ, ապա բազմապրոֆիլհիվանդանոցներից, որոնք որ բաժանմունքներ են բացել: Որովհետև գուցե պարզվի երկրորդ դեպքում ավելի լավ արդյունքներ են գրացնվում բուժման: Օրինակ՝ Այրվածքաբանության ինստիտուտը, որը COVID-ի դեմ է բուժում հիմա, այն նույնիսկ իր պրոֆիլով 50 հիվանդ չէր կարողանում ընդունել բուժեր, հիմա երկրորդ հիվանդանոցն է COVID-ի դեմ պայքարում: Պետք է այդ տվյալները վերլուծվի»,- հյատրարեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս