Բաժիններ՝

Արցախի նախագահը Երևանից վերադառնալիս հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանից վերադառնալիս հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր: Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,-նշել է նա:

Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս