Փաշինյանի «սև ցուցակը» սառեցվել է. «Իմ քայլի» անհնազանդները շնորհակալ են Ծառուկյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած «սեւ ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա եւ բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։

Ինչպես հայտնի է, Փաշինյանն անհնազանդ պատգամավորների 10-15 հոգանոց ցանկ էր տվել եւ հանձնարարել նյութեր գտնել նրանց դեմ, հունիսի 15-ն էլ վերջնաժամկետ էր նշանակված։

ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, «ապաշնորհ» գտնվեց այդ հարցում, եւ իմքայլականները շունչները պահած սպասում էին, որ նորանշանակ Արգիշտի Քյարամյանը «պատվով» կկատարի հանձնարարությունը։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ «Իմ քայլի» անհնազանդների շրջանում կատակում են, որ շնորհակալ են Ծառուկյանին՝ փրկեց իրենց»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930