Բաժիններ՝

Նշվել են Եվրոպայի ամենաապահով լողափերը

European Best Destinations պորտալը կազմել է կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ամենաապահով լողափերը: Այս մասին հաղորդվում է պորտալի պաշտոնական կայքում:

Ցանկում ընդգրկված լողափերն ունեն ավելի քան 100 կիլոմետր, ինչը թույլ կտա պահպանել սոցիալական հեռավորությունը նույնիսկ լողափային սեզոնի ընթացքում:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հունաստանի Պրեվեզա լողափը: Երկրորդը Պորտուգալիայում գտնվող Կոմպորտա լողափն է, իսկ երրորդը՝ Լեհաստանում գտնվող Մեժեա-Հելսկան:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Պորտու-Սանտուն (Պորտուգալիա), Կորֆու կղզու Հալիկունասը (Հունաստան), Աին Տուֆիխան (Մալթա), Մեյա-Պրայան (Պորտուգալիա), Յուրմալայի լողափը (Լատվիա), Նիդան (Լիտվա) և գերմանական Ռյուգեն կղզու լողափը՝ Բինց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930