Ապօրինի գույքի բռնագանձման ցուցակներ ձևավորել են կոռուպցիոներները՝ իրենց գործունեությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման համար իշխանությունը ցուցակներ չի ձևավորել: Ըստ նրա՝ ցուցակները ձևավորել են իրենք՝ կոռուպցիոներները, իրենց գործունեությամբ:

Այսօր մամուլի ասուլիսում հնչած հարցի առաջին մասին պատասխանեց վարչապետը, իսկ  մյուս մասին՝ թե ինչպիսին է լինելու գործընթացը Ucom ընկերության, Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, որոնք արդեն իսկ գրավադրված են, Փաշինյանն ուղիղ պատասխան չտվեց:

«Այդ հարցով Գլխավոր դատախազությունում նոր հաստիք ա բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի էդ հարցերի մասին: Մեր խնդիրը Կառավարության քաղաքական կամքն արձանագրելն էր, որ ապօրինի գույքը պետք ա վերադարձվի, և հիմա մենք պետք ա ամեն ինչ անենք, քաջալերենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ արդյունավետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031