«Դադարեցվել է 11 ընդերքօգտագործման իրավունք, պետբյուջե է վճարվել է 695 միլիոն ապառք». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շոշափելի տեմպերով կարգ ու կանոն է հաստատում հանքարդյունաբերության ոլորտում: Այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը, վարչապետն ասաց, որ 82-րդ փաստը վերաբերում է հենց հանքարդյունաբերության ոլորտին:

«82-րդ փաստի համաձայն՝ դադարեցվել է 11 ընդերքօգտագործման իրավունք, պետբյուջե է վճարվել է 695 միլիոն ապառք»: Իսկ 83-րդ փաստը վերաբերում է ջրային կառավարմանը, որի արդյունավետությունը բարձրացնելու աշխատանքների արդյունքում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ: Ջրօգտագործողների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր, ականային ռեժիմի է բերվել 20  խորային հոր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս