
«Կարագի, շաքարավազի շուկաներում սահմանափակումներ չկան. 3 տարի առաջ դա ֆանտաստիկա էր թվում». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
69-րդ փաստով վարչապետն արձանագրեց, որ «V dem Institute»-ի հրապարակած ամենամյա ժողովրդավարություն 2020 զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած չորս երկրների շարքում:
«Զեկույցում ներկայացված վեց ինդեքներից հինգում Հայաստանը նախորդ տարիների համեմատ գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ օտարերկրյա իրական ներդրողը ներդրումներ անելիս նայում է այս ցուցանիշներին, որպեսզի հասկանա, թե տվյալ երկրում ինչ է կատարվում:
«Ներդրողը կարդում է, որ Հայաստանը հիմնականում ազատ տնտեսական մրցակցություն ունեցող երկիր է, և առաջիկայում կդառնանք ազատ: Կարագի, շաքարավազի, դիզվառելիքի շուկաներում այլևս սահմանափակումներ չկան. 3 տարի առաջ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում»,- ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում