Բաժիններ՝

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2020 մրցույթը բացված է

Մենք ուրախ ենք հայտարարել Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար տրվող ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2020 մրցույթի մասին։ Մրցույթին կարող են մասնկացել հեռարձակողները, արտադրող ընկերությունները, անկախ լրագրողները, ֆիլմարտադրողները, պրոդյուսերները և աուդիովիզուալ ոլորտի մասնագետները ԵՄ Արևելյան համագործակցության 6 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։

Մրցանակը տրվում է միգրացիայի, ինտեգրման, էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը վերաբերվող ֆիլմերին, հեռուստատեսային և առցանց հաղորդումներն։ Սա մեդիա մասնագետների համար յուրահատուկ հնարավորություն է՝ ցուցադրելու իրենց աուդիովիզուալ նյութերը, աշխատելու և կապ հաստատելու հեռարձակողների համաշխարհային ցանցի հետ։ Ցանկացած կատեգորիայում հաղթողը կստանա գումարային մրցանակ կամ դրամաշնորհ։ Բացի այդ, լրագրողական փորձ ունեցող մասնակիցները կունենան հնարավորություն ԱԴԱՄԻ ընկերակցության միջոցով միանալու Արևելյան Եվրոպայի հայտնի հեռարձակողներին։ 2020 թ․ դեկտեմբերի 10-ին նոմինանտներն ու հաղթողները կհրավիրվեն մասնակցելու ԱԴԱՄԻ Մրցանակաբաշխության Արարողությանը Թբիլիսի, Վրաստան։

Հայտերի ընդունումը բաց կլինի 2020 թ․ մայիսի 5-ից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թ․ հուլիսի 15-ը։

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակն ունի 6 կատեգորիաներ.
– ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ ժամանցային նախագծերի համար (խաղարկային)
– ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ տեղեկատվական նախագծերի հանար (ոչ խաղարկային)
– ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ Լրատվական և կարճ ոչ խաղարկային նախագծերի համար
– Երիտասարդ ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ
– ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ վեբ-հոլովակների համար
– ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ կայք-էջերի համար

Խնդրում ենք հաշվի առնել․ ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի համար մրցույթը բաց է այն նախագծերի համար, որոնք թողարկվել են 2018 թ․ հոկտեմբերի 1-ից հետո։

Եթե դուք ունեք նկարահանված նյութ մշակութային բազմազանության վերաբերյալ, բայց վստահ չեք՝ որ կատեգորիային է այն համապատասխանում, դիմեք մեզ. [email protected] or +995 595474477 (viber, whatsapp, telegram).

Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեր դիմումներին։ Հավելյալ տեղեկության համար այցելեք մեր կայքը

Կոնտակտ:

Նելլի Մժավանաձե

[email protected]

+995 595474477

Թբիլիսի, Վրաստան

Անի Գալստյան

[email protected]

+374 99452776

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս