Բաժիններ՝

Realme X3․ սմարթֆոն՝ «տիեզերական» պատկերների համար

Xiaomi-ն ունենալու է արժանի մրցակից:

Realme-ն ներկայացրել է «նոր առաջընթաց» տեսախցիկների տեխնոլոգիայի մեջ ՝ հայտարարելով realme X3 սմարթֆոնի գործարկման մասին: Համապատասխան հայտարարությունն ընկերության ղեկավար Մադհավ Շեթն արել է իր թվիթերյան էջում:

Սմարթֆոնի մասին մանրամասն տեղեկություններ դեռ չեն բացահայտվել: Սարքի հիմնական առանձնահատկությունն իր տեսախցիկն է: Այստեղ կհայտնվի 60x խոշորացում և գիշերային ռեժիմ, որոնք կոչվում են Starry Mode:

Շեթը կիսել է նաև սմարթֆոնի միջոցով արված առաջին լուսանկարը: Նկարում աստղերի մեջ կարող եք տեսնել Ծիր Կաթինը: Ընկերության ղեկավարը մարտահրավեր է առաջարկել այլ օգտագործողներին՝ ավելի լավ լուսանկարել՝ օգտագործելով իր սմարթֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս