Բաժիններ՝

«Ռեալ»-ը տնային հանդիպումները կանցկացնի իր մարզաբազայում

Մադրիդի «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշրջանի մյուս հատվածի խաղերը կանցկացնի թիմի մարզաբազայի մարզադաշտում: Այս մասին հայտնում է AS-ն: Այժմ թիմը մարզվում է «Ալֆրեդո դի Ստեֆանո»-ի անվան մարզաբազայում և հենց այդտեղ էլ կանցկացնի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար ամիսը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռեալ»-ը մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները: Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով և շփում չեն ունենա միմյանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031