Բաժիններ՝

Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է բացասական: Թունյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է»,-գրել է Թունյանը:

Պատգամավորը նկատել է իր ջերմության և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հույս է հայտնել, որ այս լուրն էլ կտարածվի, որ իր հետ ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031