Բաժիններ՝

«Բոլորը նայում էին Մեսսիին, ես՝ Ինիեստային»․ Կանավարո

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն բարձր է գնահատել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի մակարդակը, ինչպես նաև համեմատել է Մեսսիին և Մարադոնային։

«Նա խաղում էր Իսպանիայի երկրորդ թիմի համար, բայց դա անում էր այնպիսի ոճով, որ մենք չէինք կարող չսիրել նրան, երբ տեսնում էինք թե ինչպես է նա խաղում: Ինիեստան իդեալական պրոֆեսիոնալ էր, շատ համեստ… Նա ինձ դուր էր գալիս:

Բոլորը նայում էին Մեսսիին, բայց ես նայում էի Ինիեստային։

Ես մեծ հարգանք եմ տածում Մեսսիի նկատմամբ: Նոր սերնդի համար նա լավագույն խաղացողներից մեկն է:

Բայց Մարադոնան այլ է, քանի որ իր ժամանակներում ֆուտբոլն այլ էր: Նրան հաճախ էին հարվածում, բայց նա միշտ վերահսկում էր ամեն ինչ և ուժեղ ֆուտբոլիստ էր:

Մեսսին թոփ է, բայց Մարադոնան այլ աշխարհ է: Երբեք նրան չեմ համեմատում այլ խաղացողների հետ:

Ինձ չի հաջողվել  տեսնել Պելեի հանդիպումները, բայց յոթ տարի դիտում էի Մարադոնայի յուրաքանչյուր հանդիպում:

Նա ոչ թե լավագույններից է, այլ՝ լավագույնը»,- ասել է Կանավարոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս