4 ֆուտբոլիստ հրաժարվում են հեռանալ «Բարսելոնայից»
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել մի շարք խաղացողների, բայց նրանք չեն ցանկանում լքել ակումբը:
Marca-ի փոխանցմամբ ՝ «Բարսելոնան» մտածում էր հարձակվող Անտուան Գրիզմանի, կիսապաշտպան Իվան Ռակիտիչի, կիսապաշտպան Արթուրի կամ պաշտպան Սամուել Ումտիտիի վաճառքի կամ այլ պայմանագրում ներգրավման մասին։
Այնուամենայնիվ, բոլոր այս խաղացողները ցանկանում են իրենց կարիերան շարունակել կատալոնական ակումբում և հրաժարվում են հեռանալ:
Նշվում է, որ Ռակիտիչը հետաքրքիր է «Ինտերին», իսկ Արթուրը՝ «Յուվենթուսին»:
Սիրարփի Աղաբաբյան