Բաժիններ՝

Խուլիգանություն` Երևանի Վաղարշյան փողոցում․ մեկ անձ ձերբակալվել է

Մայիսի 10-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 19 հասցեի մոտ ծեծկռտուք է։ Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել։

Այդ ընթացքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը։ Բացի այդ, վեճի մասնակիցներից մեկը սուր-կտրող- ծակող գործիքով վնասվածքներ է հասցրել մյուսին։ Տուժողը, որը 50-ամյա տղամարդ է, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Արաբկիրի քրեական հետախույզները, կատարվածի հանգամանքները պարզելուց հետո, 35 տարեկան կասկածվողին, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։

Ստուգվել է նրա սթափության աստիճանը. Տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031