
«Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ցայտնոտում. Խոշորացույցով ձվի մեջ մազ ման գալու նուրբ արվեստը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ցայտնոտում.
Խոշորացույցով ձվի մեջ մազ ման գալու նուրբ արվեստը:
Այս անգամ քննիչ հանձնաժողովը ցանկություն է հայտնել ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը:
Տեղեկացնեմ, որ 2016թ. ապրիլի 6-ին Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն:
Նույն օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ Բաքվում հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են կրակի դադարեցման մասին ձեռք բերված երկկողմ համաձայնությունը: Այդ առումով, մինչ պայմանավորվածություն ձեռք բերելը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին՝ Արցախի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով նշել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվեն 1994թ. զինադադարի ռեժիմը:
Հ.Գ. Փաստորեն ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն, որը չէր կարող չեղյալ համարել 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը` Արցախը դուրս թողելով գործընթացներից: Այնպես որ, ակնհայտ փաստերը թողած` քննիչ հանձնաժողովը խոշորացույցով ձվի մեջ մազ է ման գալիս»:
Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ցայտնոտում.Խոշորացույցով ձվի մեջ մազ ման գալու նուրբ արվեստը: Այս անգամ քննիչ…
Gepostet von Artur R Tovmasyan am Montag, 11. Mai 2020