Բաժիններ՝

Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար

Պակիստանի քաղաքացի Ասիֆ Մերչանտը դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու փորձի համար։ Այս մասին հայտնել է ամերիկյան արդարադատության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բրուքլինի դաշնային դատարանում Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանտը ԱՄՆ շրջանային դատավոր Էրիկ Կոմիտիի կողմից դատապարտվել է 330 ամսվա (27,5 տարի) ազատազրկման՝ ազգային սահմաններից դուրս եկող ահաբեկչական ակտ իրականացնելու փորձի, ինչպես նաև պատվիրված սպանություն կազմակերպելու համար», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես պնդում են արդարադատության նախարարությունում, ինքը՝ մեղադրյալը, հայտարարել է, որ անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերը և գործել է «նրա անունից»։ Մեղադրյալի խոսքով՝ իր գլխավոր թիրախը պետք է լիներ այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, իսկ մյուս թիրախները՝ այդ ժամանակ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Գերատեսչության տեղեկություններով՝ Մերչանտը ԱՄՆ է ժամանել 2024 թվականին, որտեղ անմիջապես կապ է հաստատել ծանոթի հետ, որը պետք է օգներ նրան կազմակերպել մահափորձը։ Այդ ծանոթը Մերչանտի մտադրությունների մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոին և սկսել է համագործակցել ամերիկյան կողմի հետ որպես տեղեկատու։

Ծանոթի օգնությամբ Մերչանտը կապ է հաստատել ենթադրյալ վարձու մարդասպանների հետ, որոնք ծպտված ՀԴԲ աշխատակիցներ էին։ 2026 թվականին նա նրանց կանխավճար է փոխանցել պատվերը կատարելու համար, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30