
Հարին և Մեգանը ևս մեկ շքեղ առանձնատուն են գնում

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը որոշել են հաստատվել Միացյալ Նահանգներում և աստիճանաբար ձեռք են բերում անշարժ գույք: Այսպիսով, զույգը պլանավորում է Կալիֆոռնիայում ևս մեկ շքեղ առանձնատուն գնել, գրում է The Sun-ը:
Լոս Անջելեսի հեղինակավոր Pacific Palisades շրջանում զույգի հարևանները կլինեն հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեքը և Թոմ Հենքսը:
Տանը նրանք նախատեսում են նաև սենյակ հատկացնել Մեգանի մոր՝ Դորիա Ռեդլանի համար:
Տան արժեքը կազմում է 13 միլիոն դոլար: Առանձնատունն ունի վեց ննջասենյակ, վեց լողասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, կինոթատրոն, լողավազան և հսկայական այգի: Կա նաև խաղահրապարակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը