Բաժիններ՝

Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ սուբուտեքս և դանակ է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Օհանովի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 46-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ փոշենման զանգված, դեղահաբի կտոր և ծալովի դանակ։

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը սուբուտեքս է` իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031