Բաժիններ՝

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ

Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13,4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարը։

«Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։

Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- ասված է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031