
Երբ կարդացի այդ հայտարարությունը հիշեցի Լենա Նազարյանի այն գրառումը, որ նվիրյալներ չկան. Կարեն Քոչարյանը՝ Աննա Հակոբյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաց նամակ Աննա Հակոբյանին
Հարգելի տիկին Հակոբյան,
Ձեր գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ գրասենյակին հարկավոր են կամավորականներ (վոլոնտյորներ): Կարծում եմ Հայաստանում եղել են, կան և միշտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք պատրաստ են կամավորական սկզբունքով կատարել այս կամ այն բարի կամ հանրօգուտ աշխատանքը (օրինակ, իմ երեխաները բազմիցս մասնակցել են նման ծրագրերի: Համոզված եմ, որ Ձեր երեխաներն էլ են նման ծրագրերի մասնակցել): Բայց, երբ կարդացի այդ հայտարարությունը հիշեցի Լենա Նազարյանի այն գրառումը, որ նվիրյալներ չկան: Ընդ որում, ԱԺ փոխնախագահը խոսում էր լոկ աշխատավարձով` առանց հավելավճարների աշխատանքի մասին: Այսինքն, կարող եմ ենթադրել, որ տիկին Նազարյանի համար անվճար աշխատանքն ընդհանրապես ծաղրի առարկա կարող է լինել:
Տիկին Հակոբյան, խնդրում եմ Ձեզ, երբ բազմաթիվ երիտասարդներ(և ոչ միայն երիտասարդներ) կարձագանքեն Ձեր հաղորդագրությանը և կամավորական սկզբունքով կկատարեն այն աշխատանքը, որ նրանց կառաջարկվի, իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ:
Հարգանքով, ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան»:
Բաց նամակ Աննա ՀակոբյանինՀարգելի տիկին Հակոբյան,Ձեր գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ…
Gepostet von Քոչարյան Կարեն am Samstag, 2. Mai 2020