![](/banners/BeFunky-design.jpg)
«Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից». Աղասի Ենոքյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/axasi-enoqyan.jpg)
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ կան նաեւ այսպիսի հարցեր։
Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց մասին հանրությունը նույնպես պետք է իմանա․
– Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից
– Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրաչի սիգարետները իսկի էլ Հրաչինը չեն, այլ նրա շատ մոտիկ բարեկամինը
– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան եւ նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաեւ Կրեմլում։
– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք, որ չեք հասկանում, թե ԱԻՆ-ի ինքնաթիռը պարզապես ծուղակ է, եւ այս մակարդակի կոմպրոմատը կարող է օգտագործվի ինդհուպ մինչեւ ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել ստիպելը։
– Իսկ կարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը»:
Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ…
Gepostet von Aghasi Yenokyan am Freitag, 1. Mai 2020